Երկրաշարժից փլուզվել է Չինական պատի 2 մետր հատված

20

Շաբաթ կեսգիշերին Չինաստանի հյուսիս-արևմտյան Ցինհայ նահանգում 10 կիլոմետր խորության վրա 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո փլուզվել է Մեծ պարսպի մի հատվածը, որը թվագրվում է Մինգ դինաստիայի ժամանակներից (1368-1644 թթ.): 

«Մեծ Չինական պատից երկու մետր փլուզվել է հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Շանդան նահանգում, ոը 114 կմ հեռավորության վրա է էպիկենտրոնից»,-գրել է Global Times թերթը։

Ուժեղ սեյսմից հետո իշխանությունները ստուգում են կազմակերպել տեղի մշակութային մասունքները և հայտնաբերել փլուզման վայրը: Տեղադրվել է առաջնային պաշտպանություն, վերանորոգման և վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Երկրաշարժը տեղի է ունեցել սակավ բնակեցված տարածքում, սակայն մի քանի խոշոր քաղաքներ զգացել են ցնցումները: Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն ինը մարդ վիրավորվել է, որոնցից ութը դուրս է գրվել հիվանդանոցից, մեկը դեռ հսկողության տակ է։