Փաշինյանը բանակը կհանի՞ հայ ժողովրդի դեմ․ նա հարցի պատասխանը տվեց

49

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծիծաղեցնել հանրությանը։ Երեկ երկոյան ֆեյսբուքյան էջում գրեց, թե որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում օգնելու համար։

Այնուհետև գրեց, թե Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով:

Համացանցը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին ու միանգամայն հասկանալի է։ Բանն այն է, որ Հայաստանի անվտանգությունն այսօր ամենամեծ խնդիրն է, որն անլուծելի է այս իշխանության պարագայում, ընդ որում՝ ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգությունը։

Նախ շատ ծիծաղելի է այն, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող կոնկրետ վտանգի դեպքում, որն առաջացել է 2021թ․ մայիս ամսից, երբ թշնամին ներխուժեց և մոտ 50 կիլոմետր խորացավ Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղություններով, տիրացավ ռազմավարական նշանակության բարձունքների, մայրուղիներ վերցրեց իր հսկողության տակ, տեղադրեց մաքսակետեր, Նիկոլ Փաշինյանը, «զորախումբ ուղարկելու» փոխարեն, զորքը հետ քաշեց՝ ասելով, թե այդպես է անում, որ պատերազմ չլինի։ Հիմա նա, որ չի կարողանում իր երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովել, զորք է ուղարկում այլ երկիր՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը ապահովելու։

Մյուս զավեշտն այն է, թե ով է զորքն ուղարկողը։ Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Հայաստանի ներսում կազմակերպել և իրականացրել է զանգվածային անկարգություններ։ Այնուհետև, տապալվելուց հետո, դիմել է փախուստի,  1 տարի և 4 ամիս եղել է հետախուզման մեջ, 2009 թվականին ձերբակալվել է և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարուց էլ պակաս նստելուց հետո ազատ է արձակվել՝ Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված համաներման շնորհիվ։ Տոն, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը որքան ուժ ուներ՝ նսեմացրեց։

2018 թվականին զանգվածային ակցիաների ու անկարգությունների արդյունքում Հայաստանում Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը։ Հիմա հետաքրքիր է՝ զանգվածային անկարգություններում հմտացած Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում անկարգություննե՞րն է ճնշելու, թե՞ իր փորձն է փոխամցելու։

Այս տեսանյութում, օրինակ, մարտի 1-ին ցուցարարները ծեծում են ոստիկանին։