Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը երդվեց բակում, քանի որ ոստիկանները ներս չէին թողնում

70

Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը երդվեց համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկանները ներս չէին թողնում՝ հայտնում է Yerkir.am-ը։

Արարողակարգային նիստն իրավազոր էր, քանի որ ներկայացել և գրացվել էին ավագանու անդամների կեսից ավելին։

Հնչեց օրհներգը և Ահարոն Խաչատրյանն արտաբերեց երդման տեքստը, ապա հանդես եկավ ելույթով։

Նշենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից՝ 14 քվեով։

Իշխող՝ ՔՊ-ական ավագանու անդամները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ ավել ուշ հանդես են եկել առաջարկով՝ չեղարկել ընտրությունների արդյունքերն ու նոր ընտրություններ անցկացնել։

Ընդդիմադիրները, սակայն, պատճառ չեն տեսնում նոր ընտրություն անցկացնելու, ստացել են համայնքապետարանի գլխավոր քարտուղարի ծանուցումը երդմնակալություն անցկացնելու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․