Վիրավոր զինծառայողին ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան. նրա վիճակը ծանր է

29

Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում  ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը Կապանի բժշկական կենտրոնում վիրահատվել է։

Վիրավոր զինծառայողին ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան. նրա վիճակը ծանր է։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։