Ռուսները Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել են 1960 զոհվածի մարմին, որոնցից 1703-ը Հայաստանին

48

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահները պատերազմում զոհվածների ավելի քան 1,9 հազար մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, Արցախում խաղաղապահների նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։

«Խաղաղապահներն ավելի քան 1960 սպանվածի մարմին են վերադարձրել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է նա և հավելել է, որ երկու կողմից 100-ից ավելի զինվորներ են ազատվել  գերությունից եւ վերադարձել հայրենիք։

Հիշեցնենք, որ միայն հայկական կողմը Արցախից օկուպացված տարածքներից տարհանել է ավելի քան 1703 զինծառայողի աճյուն: