Հայաստանն ադրբեջանցի գերիներին ամբողջությամբ վերադարձրել է, հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը դեռ շարունակվում է

49

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ գերեվարված ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են ռուս խաղաղապահների աջակցությամբ, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներն այս պահին շարունակվում են: Այս մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը:

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձվել են,  հայ ռազմագերիներին վերադարձնելու աշխատանքը շարունակվում է, առկա է  դրական ըմբռնում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը:

Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի։  Եվ ռուս խաղաղապահները այդ գործը ավարտին կհասցնեն»,- ասել է Մուրադովը: