Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում փոխըմբռնում է ձեռք բերվել

47

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում փոխըմբռնում է ձեռք բերվել։

Փաշինյանը հավելել է, որ հետագայում ադրբեջանական կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նա, մասնավորապես, մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, թե հայկական կողմը պետք է նշի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները։

«Սոչիում մենք փոխըմբռնում ունեինք, եւ ես հաստատում եմ այն ​​ամենը, ինչի մասին խոսել եմ այն ժամանակ։ Իմ բոլոր ասածները նախօրեին հաստատվեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Ես այդ դիրքորոշումն եմ արտահայտել, եւ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց այդ դիրքորոշման շուրջ»,-ասել է նա: