Ռազմիկ Պետրոսյանին մարզպետ նշանակելուց առաջ չգիտեիք, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի համար․ Մանուկյան

131

Կառավարությունը Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետ նշանակելուց առաջ չգիտեր, որ նրա կրթական ցենզը չի բավարարում մարզպետի պաշտոնի համար։ Ինչո՞ւ է բացահայտումից հետո էլ Ռազմիկ Պետրոսյանը շարունակում պաշտոնավարել։ Այս մասին ԱԺ-ում հարց բարձրացրեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը անդրադառնալով Yerevan.Today-ի հրապարակմանը ըստ որի ապացուցվում է, որ Արագածոտնի մարզպետը կեղծ դիպլոմով է նշանակվել։ 

Ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար 

Գնել Սանոսյանը պատասխանեց, որ ըստ ընթացակարգերի փաստաթղթերը ներկայցվել են կառավարության համապատասխան վարչություն, որը պարտավոր չէ ստուգել որևէ բուհի լիցենզիայի ժամկետները։

Մանրամասն՝ տեսանյութում։