Քանի որ գերիների հարազատներից շատ-շատերը այդպես էլ պահանջատեր չդարձան, Ալենը նաև միանշանակ ճիշտ է

70

Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն այսպես է արձագանքել Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսագրությանը:

Մելիքյանը գրում է՝ Ալենը միանշանակ սխալ է, քանի որ գերիները ավելի վատ բան չեն արել, սխալ է, քանի որ գերիների հարազատներին սիրաշահելու ու բոլորիս վրա էժան էմոցիա վաճառելու համար Ալենի ղեկավար նեռը հրապարակավ պատրաստակամություն էր հայտնել անգամ իր որդուն փոխանակել գերիների հետ։

Քանի որ գերիների հարազատներից շատ-շատերը այդպես էլ պահանջատեր չդարձան ու չգիտակցեցին իրենց զավակների գերեվարման ու նվաստացման բուն պատճառը՝ նեռի գլխավորությամբ քպ-ի իշխանությունը՝ Ալենը նաև միանշանակ ճիշտ է: