Ռուսաստանն անհանգստացած է ուկրաինական բանակի վերազինման հարցում ՆԱՏՕ-ի օգնությունից

73

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների այսօրվա՝ տեսակոնֆերանս ձևաչափով  բանակցությունների օրակարգում տարածաշրջանային անվտանգությունն է եղել։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Այս շփումից առանձնապես բեկում սպասել պետք չէ, սա աշխատանքային երկխոսություն է՝ շատ բարդ ու դժվար ժամանկներում:

Ռուսաստանն անհանգստացած է ուկրաինական բանակի վերազինման հարցում ՆԱՏՕ-ի օգնությունից, ամերիկացիներն ու եվրոպացիները խոսում են արևմտյան սահմանների մոտ ռուսական զորքերի մեծամասշտաբ կենտրոնացման մասին, ինչը Մոսկվան բացատրում է իր տարածքով զորախմբերի տեղաշարժով:

Արեւմտյան լրատվամիջոցներն էլ հայտնում են ՝ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինա ներխուժելու դեպքում նոր հակառուսական պատժամիջոցների ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահ Զելենսկին ասել է՝ երկրի բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած թշնամու։