Ոստիկանները բերման ենթարկեցին Աժ-ի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից Հրաչ Ջաբրայանին

65

Իշխանական պատգամավորների բռնության դեմ բողոքող քաղաքացիների դեմ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել եւ սկսել են բերման ենթարկել նրանց։ Այս պահին քաղաքացիները հավաքվել են ԱԺ-ի դիմաց և պահանջում են հանդիպում այն պատգամավորների հետ, որոնք «սենյակներում մարդկանց են ծեծել»:

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից ՀՅԴ անդամ, կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանին, որը ոստիկաններին ասաց․ «Նիկոլի ստրուկներ»:Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում ծեծկռտուք է եղել: Իշխանական պատգամավորները հարձակվել են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների վրա:

Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սյունե Գևորգյանը: Նա նշեց. «Իշխանական պատգամավորները, (ֆիքսել եմ մասնավրապես Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին և Սիսակ Գաբրիելյանին) հայհոյել և հարձակվել են մեր տղաների վրա: Պետական պահպանության ծառայության աշխատակիցները կանգնած էին, ոչ մի բան չէին անում»: Աշխատակիցը հավելեց, որ պատճառներից տեղյակ չէ: