Հայաստանը Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն չունի. ԱԳՆ

42

ՀՀ ԱԳՆ-ն, Ալիևի հարցին, թե ե՞րբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, պատասխանել է.«Հայաստանը Ադրբեջանին միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն չունի:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ պայման, պայմանավորվածություն չկա:

Խոսքը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու պայմանավորվածության մասին է: Եվ որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը»:

Հայաստանի Արտաքին քաղաքական գերատեսչությունն Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից: