Ալիևը Զանգեզուրի միջանցքը բացելու ամսաթիվն է ուզում

56

«Ասե՛ք ամսաթիվը, ե՞րբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը»,-խիստ սպառնալից հարցրել է Իլհամ Ալիևը :

Ճիշտ է նա դա արել է իր սեփական բնակիչների ներկայությամբ: Պարծեցել է, թե Հայաստանն ու ողջ աշխարհը տեսան, որ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել իրենց:

«Պատերազմի ժամանակ կային ուժեր, որ փորձում էին կանգնեցնել մեզ, ի դեպ, դրանք բավականին ուժեղ շրջանակներ էին, սակայն չկարողացան»,-ասել է Ալիևը՝ չմանրամասնելով, թե ովքեր էին այդ ուժեղ ուժերը:

Հիշեցնենք, որ Ալիևը վերջերս հայտարարել էր. «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի նախագիծը՝ ուզի Հայաստանը դա, թե չուզի: Եթե Հայաստանը ցանկանա, մենք այդ հարցն ավելի պարզ կլուծենք, եթե ոչ, ուժով կանենք դա»: