Պատվաստվածներ-չպատվաստվածներ խտրականություն

72

«Մենք բուժաշխատողների կարիք ունենք, ոչ թե անվտանգության»,- այսպիսի կարգախոսով գերմանացիներն այսօր Էրֆուրտում ոտքի են ելել՝ ընդդեմ պարտադիր պատվաստման և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների։ Նրանք քննադատել են իշխանություններին քովիդի դեմ պայքարում քաղաքացիների վրա ճնշումներ գործադրելու,  հատկապես ռեստորաններ, հյուրանոցներ չպատվաստվածների մուտքն արգելելու համար։ Ցուցարարների կարծիքով՝ իշխանությունները խտրականություններով պառակտում են հասարակությանը՝ բաժանելով պատվաստվածների ու չպատվաստավծների բանակի։