ՄԻԵԴ-ը Բաքվից տեղեկություններ է պահանջել հայ ռազմագերիների մասին

47

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին  նոյեմբերի 16-ին  գերեվարվածների մասին տեղեկություն տրամադրել։ Ադրբեջանը մինչև նոյեմբերի 8-ը ժամանակ է խնդրել Եվրադատարանից՝ տեղեկությունը տրամադրելու համար։ ՄԻԵԴ-ը Բաքվի այդ դիմումը մասամբ է բավարարել՝ վերջնաժամկետ նշելով դեկտեմբերի 6-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանը դատարան էր դիմել՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ն էր ժամանակ տրվել՝ ներկայացնելու մանրամասն տեղեկություններ գերեվարվածների գտնվելու վայրի, նրանց առողջական վիճակի մասին։