Հակաքովիդային երթեր ու ցույցեր

61

Բրյուսելում հայաքովիդային երթ է կազմակերպվել։ Ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա, որոնք փորձել են ցույցը ցրել։ Ոստիկաններն էլ ջրի շիթ ու գազ են օգտագործել։ Երբ ոստիկաններն սկսել են բռնի մեթոդներով ցույցը ճնշել, ցուցարարներն անցել են հարձակման։

Նշենք, որ Գերմանիայում սահմանափակումները խստացել են, սկսած երկու տարեկանից՝ դիմակ կրելը պարտադիր է, դպրոցական արձակուրդները երկարացվել են, սրճարաններ ու զվարճանքի բոլոր վայրեր մուտքը թույլատրվում է միայն QR կոդով։

Բազմաթիվ գերմանացիների պատկերացմամբ՝ կորոնասահմանափակումները ֆաշիզմի դրսևորում են։

Թբիլիսիում ևս հակաքովիդային տրամադրություններ են , որոնք ուղեկցվում են ցույցերով։ Վրացիներն իշխանություններից պահանջում են QR կոդի պարտադրանքը չեղարկել։

Դեկտեմբերի 1-ից այդ պահանջը պարտադիր է ոչ միայն հյուրանոցներ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլև զբոսայգիներ մտնելու համար։

Վերջին 24  ժամում Վրաստանում հայտնաբերվել է քովիդով վարակվելու 3410 նոր դեպք։