Թուրքիայում Սուրբ Թորոս եկեղեցին քանդվել է

47

ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցը փաստում է, որ Թուրքիայում՝ Քյոթահիայում,  Սուրբ Թորոս հայկական եկեղեցին քանդվել է։ Տարածքը դարձել է ինչ-որ մեկի սեփականությունը, թեև եկեղեցին ուներ պահպանվող կառույցի կարգավիճակ։

Վանի նահանգում էլ մեկ այլ վանդալիզմ է տեղի ունեցել՝ բուլդոզերով ավերվել է հայկական գերեզմանատունը։