Ծովագյուղում և Սեմյոնովկայում ոչ ոք չի մասնակցել ընտրություններին

46

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները բոյկոտել են ՏԻՄ ընտրությունները. այս երկու համայնքներում ոչ մի ընտրող չի մասնակցվել ընտրություններին:

Ըստ ԿԸՀ ներկայացրած տվյալների, ժամը 17.00-ի դրությամբ այս երկու բնակավայրերում ընտրություններին մասնակցությունը զրո է:

Բոյկոտի պատճառը համայնքների խոշորացումն է, բնակիչները դեմ են խոշորացմանը, որի մասին հայտարարել են դեռեւս այդ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։

Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։

Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ ՔՊ-ն, ՀՅԴ-ն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։