Էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի

44

«Կհաղթահարենք»,- համոզված ասել է Մամիկոն Ասլանյանը, երբ հարցրել են՝ ինչ կանի, եթե 50 տոկոսի շեմը չհաղթահարի։

«Մեր թիմը վախեցող չի, իմ թիկունքին կանգնած է վանաձորցին: Ես այս պահին որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն բացառում եմ ու բացառելու եմ զուտ քաղաքական համագործակցության տեսակետից, որովհետեւ ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս պրոցեիս մեջ: Մերը համայնքային քաղաքականություն է: Նույնիսկ եթե կան ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցում, ես իրենց հետ ունեմ համագործակցության եզրեր:

 Իմ քաղաքապետ եղած ժամանակ երբեք քաղաքական տարբերակումներով ոչ մարդիկ են ընդունվել, ոչ էլ ազատվել են աշխատանքից:

Ինձ զիջելու միակ տարբերակը զնդանում փակելն է, ես որեւէ մեկին որեւէ բան զիջելու չունեմ, էս քաղաքը աճուրդի, զիջելու առարկա չի, կուսակցականության առարկա չի»,-Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քվերակությանը մասնակցելուց հետո ասել է քաղաքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։