Օմիկրոնը սպառնում է

63

Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակման  12 դեպք։

Հունվարի վերջին Ֆրանսիայում սպասվում է հինգերորդ ալիքի գագաթնակետը։ Մասնագետները հորդորում են ստանալ խթանող պատվաստանյութ: Դիտարկվում է 5- 12 տարեկան երեխաներին պատվաստելու հնարավորությունը ։

Իսկ Խորվաթիայում գրանցվել է հիվանդացության նվազում: Իշխանությունը վստահ է, որ պարտադիր պատվաստման գիտական պատճառ չկա։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ ստացել է պատվաստանյութի 3-րդ դեղաչափը: Բրիտանացի բժիշկները զգուշացնում են, որ Օմիկրոն շտամը կարող է հիվանդացության հսկայական ալիք առաջացնել։ Մինչ օրս Միացյալ Թագավորությունում նոր շտամով վարակվածների կեսից ավելին եղել են պատվաստումների ամբողջական ընթացքն անցածները: Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Օմիկրոն շտամով վարակման  50 դեպք: Ջոնսոնը բրիտանացիներին խորհուրդ է տվել պատվաստվել։