ՔՊ-ի թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառել

50

Արտաշատի ՔՊ թեկնածուն, որը նաեւ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի որդին է՝ Հրաչյա Հովհաննիսյանը, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, երթ է անցկացրել՝ վարչական ռեսուրս կիրառելով։

«ՔՊ-ի թեկնածուն վարչական ռեսուրս է կիրառել։ Ներառվել է հարակից գյուղերի դպրոցների աշխատակազմը, ոստիկանական մեծ ուժեր է ներառել։ Վերջին շրջանում Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Կառլեն Մկրտչյանը աշխատակիցներին նաեւ պարգեւավճար է բաժանել»,- հայտնում է «Ալյանս» կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։