Հանրությանը պահել զոհի կարգավիճակում

51

Իշխանությունը նպատակային հանրությանը շարունակում է պահել զոհի կարգավիճակում՝ համոզելու և հիմնավորելու իր զիջողականությունն ու պարտությունների շարքը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն ֆեյսբուքյան էջում է գրել այդ մասին:

Արցախի Ճարտար քաղաքի ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների նոր սադրանքը լրացնում է հոկտեմբերին Մարտակերտի ուղղությամբ, իսկ նոյեմբերին Շուշիի հարակից հատվածում՝  ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունները։

Վերջին 3 ամիսներին ադրբեջանական սադրանքների արդյունքում, Արցախում 3 քաղաքացիական անձ է սպանվել։ Անկախ մահվան ելքով միջադեպերի հանգամանքներից, դեպքի վայրից, ադրբեջանցիների դրդապատճառը մեկն է՝ սպանել հային, խաթարել արցախցիների այդպես էլ չհաստատված խաղաղությունը և հիշեցնել թուրքի ատելության և իրական նպատակների մասին։

Միջադեպերը հնարավոր էր կանխել, եթե Արցախում և հատկապես Հայաստանում որոշումներ կայացնողները հստակ գիտակցեին առաջնահերթությունները, ֆիքսեին սպառնալիքները և դրանից բխող կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեին։