Զգուշացում. ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

44

Աշոցքի, Դիլիջանի տարածաշրջաններում, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: