ԲԴԽ-ին հանձնարարված է ամեն գնով դադարեցնել դատավորի լիազորությունները

46

«Ես անկախ դատարանի կողմնակից եմ» հեշթեգով փաստաբանները միավորվել են Ֆեսբուքում: Նրանք  ակցիա են անում՝  պաշտպանելու դատավոր Զարուհի Նախշքարյանին:

 Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանին Բարձրագույն դատական խորհուրդը Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար խիստ նկատողություն էր հայտարարել: Փաստաբան Միքայել Շխիմյանը գրում է, որ  ԲԴԽ-ն դա արել է վարչապետի փաստաբան Գյոզալյանի    մատնության հիման վրա: Հիմա  վարչապետի մյուս պատվիրակի՝ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպիկ Սաֆարյանի մատնագրի հիման վրա՝  վարչապետի արդարադատության նախարարի հարուցած վարույթի քննության հերթն է, որը կայանալու է դեկտեմբերի 13-ին: Փաստաբանը շեշտում է, որ համակարգում համառորեն լուրեր են շրջանառվում՝   ԲԴԽ-ին հանձնարարված է ամեն գնով դադարեցնել դատավորի լիազորությունները:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ  գրում է. «Սա մեկ դատավորի հարց չէ… Սա իշխանության երրորդ ճյուղի նշույլներ առհասարակ ունենալ-չունենալու խնդիր է»£