Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան. ափսոս

86

«Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին (Աշոտ Երկաթ) կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումը այն աստիճան ապօրինի է, որ քրեական դատավարությունից թեկուզ 3-րդ կուրսի գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի մոտ կարող է միայն սարկաստիկ ժպիտ առաջացնել»,- Աշոտ Մինասյանին կալանորելու փաստի վրաբերյալ գրել է  Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Քեզ հետ ամեն ինչ պարզ է, Տիգրան։ Ափսոս»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին՝ կեսօրին, փաստաբան Միհրան Պողոսյանը տեղեկություն է հայտնել, որ Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Նա ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Կալանք տվող դատավորները գործի մեջ են:

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար, արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի՝ դեռևս 2020թի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։

Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»: