Փաշինյանն աշխատանքից ազատել է Ալիևի խորհրդականի հետ շփվող վարչության պետին

66

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Հրաչյա Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Նա նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել։

Հրաչյա Թաշչյանը սկսած 2019 թվականից WhatsApp-ով շփվում է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւի հետ։