Աշոտ Մինասյանը կալանավորվել է

62

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է. այս մասին հաղորդում է փաստաբան Միհրան Պողոսյանը։

Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։

«Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի՝ դեռևս 2020թ.ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է», – նշել է Պողոսյանը։

Աշոտ Մինասյանին կալանավորելու՝ իշխանությունների քայլը «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Նազարյանը մեկնաբանել է այսպես.

«Սյունիքի գլխին կարկտաբեր ամպերը կուտակվում են։ Առուշ, Մխիթար, Մենուա, Արթուր, հիմա էլ Աշոտ Երկաթ։ Կամ գուցե ամպեր չեն կուտակվում Սյունիքի գլխին, այլ ոմն մեկի վախի նոպան է սաստկացել։ Կալանավորես, չկալանավորես, քո դատավճիռը Երկնքում վաղուց է կայացել։ Ամեն ինչ արա, որ դատավճիռդ էս երկրի վրա կայանա, որ այն դատավճիռը գոնե մեղմվի»։