Իրանը հայտարարել է, որ երկիրը չի ընդունի Փարիզի կլիմայական համաձայնագիրը

58

Իրանը չի ընդունի Փարիզի կլիմայի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, քանի որ ԱՄՆ պատժամիջոցները թույլ չեն տալիս երկրին կատարել իր պարտավորությունները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի փոխնախագահ, Շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Ալի Սալաջեգեն Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում։

Իրանը Փարիզի կլիմայի համաձայնագիրը ստորագրել էր 2016 թվականին։ Սակայն դրանից հետո համաձայնագրի վավերացումը արգելափակվել էր Իրանի Սահմանադրության պահապան խորհրդի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։