Աֆղանստանի հարցով «եռյակի» ընդլայնված նիստը կկայանա նոյեմբերի 11-ին

54

Աֆղանստանում կարգավորման հարցով ընդլայնված «եռյակի» հաջորդ հանդիպումը (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Պակիստան) կկայանա նոյեմբերի 11-ին Իսլամաբադում։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ կողմերը նախատեսում են քննարկել «կոնկրետ գործնական հարցեր»։