Չավուշօղլուն՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների մասին

71

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների մասին։

«… Մենք (Ռուսաստանի հետ) ունենք տարաձայնություններ, բայց շարունակում ենք կառուցողական երկխոսությունը՝ պահպանելով փոխադարձ զգայունություն (որոշ հարցերում): Ուկրաինայի թեման դրանցից մեկն է: Մենք չենք ճանաչում և չենք ճանաչելու Ղրիմի անօրինական բռնակցումը։ Մենք կշարունակենք ձգտել Ղրիմի մեր թաթար ցեղակիցների անվտանգությանն ու բարեկեցությանը»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։