The Lancet-ը հոդված է հրապարակել «Սպուտնիկ Լայթ»-ի վերաբերյալ

74

Հետազոտությունը, որը հրապարակվել է The Lancet հեղինակավոր բժշկական ամսագրում, հաստատել է «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ կորոնավիրուսային պատվաստանյութի անվտանգությունը, ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի զեկույցում:

«Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հայտարարել է The Lancet-ում՝ աշխարհի ամենահեղինակավոր բժշկական ամսագրերից մեկում Գամալեյա կենտրոնի նոր հրապարակման մասին, որտեղ ասվում է, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերում է բարձր անվտանգության պրոֆիլ և առաջացնում է ուժեղ հումորալ և բջջային իմունային պատասխան: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը հովանավորել է հետազոտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հետազոտության ընթացքում մասնակիցների մոտ անցանկալի ազդեցությունների մեծամասնությունը եղել է մեղմ կամ միջին: Լուրջ անցանկալի ազդեցություններ չեն գրանցվել: