Welt. Պուտինը մեկ նախադասությամբ ցույց տվեց, որ գազի շուկայում Ռուսաստանի գերակայությունն անվիճելի է

85

Գազի եվրոպական շուկան հանգիստ շունչ քաշեց այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարեց ավելացնել վառելիքի մատակարարումները Եվրոպայում «Գազպրոմի» պահեստարաններին, ասվում է Die Welt թերթում հրապարակված հոդվածում։

«Ռուսաստանի նախագահը չլուծեց Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը», սակայն նրա «արտահայտությունը ցույց տվեց, որ Ռուսաստանի գերակայությունը շուկայում անվիճելի է», – ասվում է հոդվածում։

«Մինչ Կանաչները վիճում են Սոցիալ-դեմոկրատների և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության հետ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցով կոալիցիայի վերաբերյալ բանակցություններում, Պուտինը մեկ նախադասությամբ իջեցնում է գազի գները», – գրում է Die Welt-ը:

Հոկտեմբերի 27-ին Պուտինը «Գազպրոմ»-ին հանձնարարել էր Ռուսաստանի Դաշնության ստորգետնյա պահեստարաններ գազի ներմղման ավարտից հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայում ընկերության պահեստարաններին: