Պենտագոնը պրոֆեսիոնալ է անվանել ԱՄՆ-ի և Թուրքիայի՝ F-35-ի ծրագրից Անկարայի դուրսբերման հարցով հանդիպումը

65

ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը Անկարայի՝ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրական ծրագրից դուրս բերելու վերաբերյալ պրոֆեսիոնալ էր, ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։

«Թուրքիան մնում է մեր արժեքավոր դաշնակիցը ՆԱՏՕ-ում, որի հետ մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, և մենք ցանկանում ենք այսուհետ էլ վստահ լինել, որ դաշինքի շրջանակներում կարող ենք Թուրքիայի հետ շարունակել աշխատել անվտանգության ընդհանուր շահերի ուղղությամբ», – նշել է նա։ Քիրբիին մեջբերում է ՏԱՍՍ-ը։