Չինաստանն ու Ռուսաստանը չեն պատասխանի AUKUS-ին. Փորձագետ

50

Չինաստանը և Ռուսաստանը ռազմական դաշինք չեն կազմի ի պատասխան AUKUS դաշինքի ձևավորմանը. գոյություն ունեցող գործընկերական համաձայնությունրեը բխում են երկու երկրների շահերից։ Այդ մասին ՌԻԱ գործակալությոանը հայտնել է պաշտոնաթող գեներալ-մայոր, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմական գիտությունների ակադեմիայի Չին-ամերիկյան պաշտպանական հարաբերությունների կենտրոնի տնօրեն Յաո Յունչժուն։

Միևնույն ժամանակ, հարցին, արդյոք AUKUS գործընկերությունը պատասխան էր ՉԺՀ-ի հզորության աճին, վերլուծաբանն ընդգծել է, որ «Չինաստանի սպառնալիքը խիստ չափազանցված է և օգտագործվում է ( Միացյալ Նահանգների կողմից) այնպիսի նպատակներով, ինչպիսիք են՝ ռազմական դաշինքների ձևավորումը, տարածաշրջանում գերիշխանության պահպանումը, երբեմն էլ՝ որոշակի ներքաղաքական նպատակների համար»։