ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության աճի մասին

36

Անցյալ շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,9 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 49 հազար մարդ։

Ինչպես այսօր հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, վարակման նոր դեպքերի թիվը յոթ օրում աճել է 4%-ով, իսկ մահերինը՝ 5%-ով։ Վարակվածների կեսից ավելին գտնվում է Եվրոպական տարածաշրջանում։