Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ատոմային էներգետիկայի մասնաբաժինը կաճի 2030 թվականից հետո

56

Ռուսաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ միջուկային էներգետիկայի մասնաբաժինը կսկսի աճել 2030 թվականից հետո և մինչև 2040-2045 թվականները կհասնի 25%-ի: Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի միջուկային էներգետիկայի գծով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Լոկշինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։շ

2020 թվականին ԱԷԿ-ի արտադրության մասնաբաժինը միասնական էներգահամակարգում կազմել է 20,6%։ Լոկշինի խոսքով, երկրում էլեկտրաէներգիայի սպառման փաստացի աճի տեմպերը շատ ավելի ցածր են եղել, քան կանխատեսվում էր 2006 թվականին։ Նոր ատոմային բլոկերը պահանջարկ չունեին։