ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է դաշինքին Ֆինլանդիայի միանալու հնարավորության մասին

57

ՆԱՏՕ-ի դռները բաց են Ֆինլանդիայի առաջ, սակայն դաշինքին անդամակցելու որոշումը պետք է կայացնի այդ երկիրը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Հելսինկիում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ համատեղ մամլո ասուլիսում։

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ակտիվորեն աշխատում է Ֆինլանդիայի հետ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։ «ՆԱՏՕ-ն նաև ուժեղացրել է իր ներկայությունը Բալթյան տարածաշրջանում», – ասել է Ստոլտենբերգը:

«Ֆինլանդիան ունի ուժեղ և արդյունավետ զինված ուժեր», – հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգն աջակցում է Ռուսաստանի հետ Ֆինլանդիայի պրագմատիկ հարաբերություններին և Մոսկվայի հետ ՆԱՏՕ-ի երկխոսության հարցում հույս է դնում երկրի օգնության վրա։