Հեռու ենք մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի բոլոր խնդիրները. բազմաթիվ սոցիալական խնդիրներ մնալու են չլուծված. Փաշինյան

19

Հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ 2022-ին ծախսելու ենք 32 տոկոսով  ավելի քան 2021-ին՝ հասցնելով այս ուղղությամբ ծախսերն ավելի քան 278 մլրդ դրամի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախատեսված է  վերականգնել եւ նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել կամ կառուցել տարբեր մեծության ջրամբարներ, որոնքպետք է էապես բարձրացնեն ոռոգման ջրի ծավալը եւ որակը:

35 տոկոսով աճելու է խմելու ջրի որակի բարելավման ուղղությամբ կատարվող աշխատատանքների ծավալը՝ հասնելով 11,5 մլրդ դրամի: Մեկնարկելու է Հյուսիս-Հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան եւ Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով արդեն հաջորդ տարի սկսել միանգամից երկու հատվածների շինարարական աշխատանքները»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով, մեր պետության հարատեւությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության եւ կրթության ոլորտում, ինչը կառավարության համար չափազանց կարեւոր առաջնահերթություն է. «2022-ին ԿԳՄՍՆ-ինհատկացվող  գումարն աճելու է 27 տոկոսով: Այստեղ են կրթական օբյեկտների շինարարության եւ նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

Նախագծվելու են նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցների եւ 500 նախադպրոցական հաստատությունների կառուցումը առաջիկա 5 տռարիների ընթացքում: Այս պահի դրությամբ 76 դպրոց եւ 51 մանկապարտեզ արդեն իսկ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում են:

2022-ին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 83 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների հատկացվող գումարը ավելի է 2,5 անգամ»:

Վարչչապետը կարեւորեց պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը եւ աշխատանքային մշակույթի վեափոխումը. «Կառավարումը պետք է նպաստի, ոչ թե խոչընդոտի ներդրումների իրագործմանը: Մենք նպատակադրվել ենք առաջիկա 5 տարիներին ամեն տարի առնվազն հազար հա ինտենսիվ այգիների ծրագիր ներդնելու ծրագիր իրականացնել: Հասկանալի է, որ կառավորթւունն ինքը չի տնկելու այդ այգիները, հարկավոր է այդ ծխրագրերը հասցնել մասնավոր հատվածին, գտնել գործընկերներ, որոնք այս քաղաքական ուղերձը ընդունելով կօգտվեն կառավարության ֆինանսավորման գործիքներից եւ կիրագործեն այս ծրագիրը»:

Նա օրինակ բերեց, որ սոցիալական պաշտպանության եւ աղքատության հաղթահարման ոլորտում 2019-ին մեկնարկել է մի ծրագիր, որով ՀՀ անապահով 1000 ընտանիքներին ապահովել են անասնագլխաքանակով եւ անհրաժեշտ այլ ծառայություններով, որպեսզի նրանք աշխատանքի միջոցով հաղթահարեն աղքատությունը. «Հիմա մենք մտել ենք այն փուլ, որ վերլուծենք, թե այդ հազար ընտանիքների կյանքում ի վերջո, ինչ փոխվեց: Արդյոք այս ծրագիրը նրանց սոցիալական իրավիճակում որեւէ էական փոփոխություն բերեց: Արդյոք նրանց տնտեսությունը զարգացավ, թե՞ նրանք արագ լիկվիդացրեցին  այդ գլխաքանակը եւ հայտնվեցին նույն իրավիճակում»,-ասաց Փաշինյանը:

«2022 թվականի բյուջեն լուծելու է բավականին կարեւոր խնդիրներ: 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված 3-րդ եւ ամեն հաջորդ երեխային ՀՀ կառավարությունը կաջակցի ամսական 50 հազար դրամ աճակցության ձեւով եւ դա կշարունակվի մինչեւ երեխայի 6 տարեկան լրանալը:

Մենք հեռու ենք այն մտքից, որ 2022-ի բյուջեն կլուծի մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները: Բազմաթիվ, այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռեւս չլուծված:

Աղքատության եւ սոցիալական խնդիրները արմատապես լուծելու համար ամուր տնտեսական եւ անվտանգային հիմքեր, որոնք մենք դնելու ենք ամուր հիմքերի վրա եւ այդ հիմքերը ստեղծելու ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում»,-ընդգծեց նա:

News.am