Իսրայելական ինքնաթիռը հրթիռակոծել է սիրիական երկու դիրք

46

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչը երկուշաբթի հարձակում է գործել սիրիական բանակի և իրանամետ աշխարհազորայինների դիրքերի վրա Դամասկոսից 40 կիլոմետր հարավ գտնվող Քունեյթրա նահանգում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։

Իսրայելական ինքնաթիռը հրթիռներով հարվածել է Ալ-Բաաս քաղաքի և Էլ-Քուրում բնակավայրի մոտակայքում գտնվող ցամաքային թիրախներին։ Նյութական վնաս է հասցվել, զոհված և վիրավոր սիրիացի զինծառայողների և շիա զինյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: