Էրդողանը ողջունում է Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին հայտարարությունները․ ԶԼՄ-ներ

61

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է ընդունել ԱՄՆ դեսպանատան և այլ երկրների՝ Թուրքիայի գործերին չմիջամտելու մասին հայտարարությունը, որոնց դեսպաններին նա հանձնարարել էր պերսոնա նոն գրատա հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV-ն և Թուրքիայի նախագահի շրջապատից աղբյուրներին։

Այսօր ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը և այլ դեսպանատներ հայտարարել էին Վիեննայի կոնվենցիայի համաձայն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու իրենց հանձնառության մասին: