ԱՄՆ-ը իրեն իրավունք է վերապահում արձագանքել Սիրիայում ռազմակայանի գնդակոծմանը․ Ջեն Փսակի

80

Չորեքշաբթի օրը Սիրիայի սահմանամերձ Էտ-Թանֆ քաղաքում ԱՄՆ-ի և արևմտյան կոալիցիայի ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով ամերիկացի զինվորականներ չեն տուժել, միջադեպը հետաքննվում է, և Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Նա նշել է, որ ռազմական օբյեկտը, ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, ենթարկվել է «կանխամտածված ու համակարգված հարձակման»։ Ըստ նախնական տվյալների՝ հարձակման ժամանակ օգտագործվել են անօդաչու սարքեր և հրթիռներ։