ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են Սիրիայում Ալ-Ղաիդայի առաջնորդի ոչնչացման մասին

92

ԱՄՆ-ը օդային հարված է հասցրել Սիրիայում՝ ոչնչացնելով «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան ղեկավարին, ՌԻԱ գործակալության փոխանցմամբ՝ հաղորդել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

«Սիրիայի հյուսիս-արևմուտքում այսօրվա ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է Ալ-Ղաիդայի բարձրաստիճան ղեկավար Աբդուլ Համիդ ալ-Մատարը: Մենք տվյալներ չունենք օդային հարվածի հետևանքով տուժած խաղաղ բնակիչների մասին: Ավիահարվածն իրականացվել է MQ-9-ի (անօդաչու թռչող սարք) օգնությամբ»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։