Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ՌԴ-ի, Ուկրաինայի և Ուզբեկստանի քաղաքացիներ են ձերբակալվել․ Hurriyet

85

Hurriyet թերթի համաձայն՝ Թուրքիայում ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության չորս քաղաքացիներ, ինչպես նաև Ուզբեկստանի և Ուկրաինայի մեկական քաղաքացի՝ ռազմական ու քաղաքական լրտեսության, ինչպես նաև չեչեն ընդդիմադիրների վրա հարձակումներ նախապատրաստելու մեղադրանքով:

Հոկտեմբերի 9-ին CNN Turk հեռուստաալիքը հաղորդել էր, որ լրտեսության կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է վեց օտարերկրացի: Հեռուստաալիքի տվյալներով՝ գործողության ընթացքում ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են Ռուսաստանի Դաշնության անձնագրեր և զենք: Այնուամենայնիվ, CNN Turk-ի համաձայն, այդ ժամանակ անհասկանալի էր՝ փաստաթղթերը բնօրինակ էին, թե կեղծ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անցյալ շաբաթ նշել էր, որ Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում ձերբակալված ռուսաստանցիների մասին։ Նա ընդգծել է, որ «եթե նրանք իսկապես Ռուսաստանի քաղաքացիներ են», ապա Կրեմլը «ինչ-որ տեղեկություն» ստացած կլիներ այդ մասին: