Շոյգու. ՆԱՏՕ-ն ամրապնդում է ենթակառուցվածքները ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետության հետ սահմանին

74

«ՆԱՏՕ-ի դաշինքի ներկայությունը մեծանում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության սահմանների մոտ, բարելավվում է նրա ռազմական ենթակառուցվածքը, ստեղծվում են զենքի, ռազմական տեխնիկայի, նյութական պաշարներ, և ձեռնարկվում են զորքերի տեղափոխման միջոցառումներ», – չորեքշաբթի Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի ժամանակ ասել է Շոյգուն:

«Այսպես, Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի զրահապատ բրիգադը և չորս բազմազգ գումարտակների մարտավարական խմբեր են տեղակայվել Լեհաստանում և Բալթյան երկրներում: Դաշինքի կոալիցիոն ստորաբաժանումների շտաբ է ձևավորվել Ռումինիայում, Լեհաստանում և Լատվիայում: Նավահանգիստների և օդանավակայանների ենթակառուցվածքների կարողությունները մեծանում են», – Շոյգուի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը։