Մենք շուտով կկորցնենք Շիկահողի դիմացի բարձունքը.ադրբեջանցիները, չհանդիպելով որևէ դիմադրության, քայլելով գալիս են առաջ.Վահե Հակոբյան

80

Մենք շուտով, ենթադրաբար, կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բաձունքը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը.

« Շիկահող, Սրաշեն, Ճակատեն հատվածներում մենք ունենք խնդիր: Ադրբեջանական զիված ուժերը, չհանդիպելով որևէ դիմադրության, քայլելով գալիս են առաջ: Մենք շուտով, ենթադրաբար, կկորցնենք նաև Շիկահողի դիմացի բաձունքը, որն անմիջապես առնչվում է գյուղի»,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերվում է Փելա սարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին տեղեկություններին, պատգամավորը վերահաստատեց Կապանի քաղաքապետի ավելի վաղ ասածը, որ սարը ադրբեջանցիների վերահսկողության տակ է.

«Կապանի քաղաքապետը մանրամասն քարտեզի վրա բացատրեց, իրական պատկերը դա է»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Գորիսում Առուշ Առուշանյանի հաղթանակին՝ Վահե Հակոբյանն ասաց.

«Բանակի, պրեսինգի, շրջիկ խմբերի բացակայության դեպքում մենք ստանում ենք ռեալ պատկերը: Գորիսում ընտրություններին մասնակցել են երեք ուժեր՝ ՔՊ-ն, ՀԱԿ-ը և «Առուշանյան» դաշինքը, իսկ եթե քաղաքական ուժերի թիվը լիներ ավելին՝ ՔՊ-ի հավաքած 30% լինելու էր մինչ 20: Սա ռեալ պատկերն է՝ թե՛ հունիսի 20-ին, թե՝ հիմա»,-ասաց Վահե Հակոբյանը:

Աղբյուր` Փաստինֆո