ԱՄՆ-ն չի վերադարձնի Թուրքիային այն գումարը, որը նա վճարել է F-35 կործանիչների համար

56

Վաշինգտոնը դեռ որոշում չի կայացրել Անկարայի կողմից հինգերորդ սերնդի F-35 կործանիչների զարգացման ծրագրում ներդրված Թուրքիայի ֆինանսական միջոցների վերադարձի և այդ մարտական ինքնաթիռների գնման վերաբերյալ. ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:Նրա խոսքով, այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են:Փրայսը ասաց, որ Միացյալ Նահանգներն ու Թուրքիան շարունակում են խորհրդակցությունները F-35 կործանիչների վերաբերյալ դրամական վեճը լուծելու համար, մինչդեռ նա հրաժարվել է հայտնել այդ բանակցությունների մանրամասները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կցանկանար ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչներ՝ ծախսելով ԱՄՆ-ին նախկինում վճարված F-35 կործանիչների միջոցների մի մասը:Հիշեցնենք, որ F-35-ի զարգացման ծրագրի շրջանակներում Թուրքիան Վաշինգտոնին վճարել է մոտ 1,5 մլրդ դոլար, իսկ ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել էր մատակարարումից Անկարայի կողմից ռուսական Ս-400 համակարգեր գնելու պատճառով: