ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին առաջարկել է համաձայնության գալ ապաէսկալացման միջոցառումների հարցում

47

Ռուսաստանն առաջարկում է ՆԱՏՕ-ի հետ համաձայնեցնել ապաէսկալացման միջոցառումները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեում հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոուսովը:

Նրա խոսքով, այսօր «քայլեր են պահանջվում իրավիճակի բարելավման համար, անհրաժեշտ է կենտրոնանալ գոյություն ունեցող պայմանագրերի, այդ թվում՝ Վիեննայի փաստաթղթի բարեխիղճ կատարման վրա», հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

«Օգտակար են թափանցիկության լրացուցիչ կամավոր միջոցները: Մենք առաջարկում ենք համաձայնության գալ ապաէսկալացման միջոցառումների, այդ թվում՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների սահմանին ռազմական գործողությունների փոխադարձ նվազեցման և միջադեպերի ու վտանգավոր ռազմական գործողությունների կանխարգելման մեխանիզմների բարելավման վերաբերյալ»,- ասել է Բելոուսովը: