Հարավային Կորեան մեկնաբանել է ԿԺԴՀ նոր հրթիռային փորձարկումը

61

Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը «խորին ափսոսանք» է հայտնել Հյուսիսային Կորեայում նոր հրթիռային փորձարկման համար, և նշել, որ երկխոսության ու համագործակցության միջոցով կփորձի բարելավել միջկորեական հարաբերությունները, հայտնում է ՌԻԱ գործակալությունը: Հյուսիսային Կորեան առավոտյան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել։

«Մենք հետևողականորեն ջանքեր կգործադրենք երկխոսության և համագործակցության միջոցով Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման, խաղաղության պահպանման, Հարավի և Հյուսիսի միջև հարաբերությունների զարգացման համար», – հայտնել են Ազգային միավորման նախարարությունից: