Երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի և Թուրքիայի ափերի մոտ

58

Այսօր 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հունաստանի ափերի մոտ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է Կրետե կղզում՝ Հերակլիոն քաղաքից 308 կմ արևելք (բնակչությունը՝ մոտ 137 հազար մարդ):

Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը հայտնել է երկրի հարավում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Ըստ այդ տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում 36 կմ խորության վրա, Անթալիա նահանգի Կաս առողջարանային քաղաքից 190 կմ հեռավորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել: