Իդլիբում պայթեցվել է մեքենա, որտեղ եղել են թուրք զինվորականներ․ Սիրիական ԶԼՄ-ներ

69

Սիրիայի Իդլիբ նահանգում պայթեցվել է մեքենա, որտեղ եղել են թուրք զինվորականներ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական պետական ​​Al-Ikhbariya հեռուստաալիքը:

«Թուրքիայի օկուպացիոն ուժերի շարքերում կան տուժածներ Իդլիբ նահանգի Բաբ ալ-Հավա մայրուղու վրա նրանց մեքենայի պայթյունի հետևանքով»,- հաղորդել է հեռուստաալիքը:

Աղբյուրը ՌԻԱ գործակալությանը հայտնել է, որ պայթյունի հետևանքով երկու թուրք զինծառայող է զոհվել, հինգը վիրավորվել են: